ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

ՈՒշադրություն

ՈՒշադրություն
08.12.2023 | 11:51

Բարեկամնե՛ր, ամբողջ աշխարհն է Սատանայի ճիրաններում: Նրանից չորոգայթվելու համար առավել մոտենանք Քրիստոսին, որ հայտնի է անում կեղծ բարեկամի, նույն ինքը Սատանայի, նրա ծնած Հակամարդու` Նեռի ու նեռականների թակարդները: Եվ դրանք ողջ աշխարհի մեջ են, ոչ միայն Հայաստանում:

Եվ աշխարհի թագավորների մեծ մասը, ցավոք, արդեն այդ թակարդներում են:

Հիշենք, որ ըստ Նեռի գալուստը նախապատրաստողների չար ծրագրերի` դրամը պիտի մնա միայն բանկերում, որպեսզի փուլ առ փուլ, ողջ մարդկությունը մի օր միայն չարի քարտային համակարգի միջոցով դրամի արժեքից օգտվի: Եվ այդ քարտերն էլ նախատեսված են, որպեսզի փոքրացնելով վերածվեն մարդու աջ ձեռքին սրսկվող ու ճակատներին դաջվող 666 համարանիշով չիպերի: Որոնց մասին զգուշացրել է Հայտնության Գիրքը: Որոնցով և Սատանան նախատեսել է ստրկացնել ու սպանդի մատնել: Քանի որ այդ չիպերը հեռակառավարվող են լինելու` արբանյակների միջոցով տեղեկատվություն ընդունող և արձակող, ինչպես օրինակ, համացանցի աշխատանքը և կամ հեռուստաալիքների, և չիպերով ներազդները կարող են «շարքից հանել» մեծաթիվ մարդկանց:

Սիրելինե՛ր, առավել խորանանք հավատի մեջ, հավաքվենք առաքելական եկեղեցիների շուրջ, քանի որ համատարած հոգևոր և մարմնավոր սպանդի գայթակղող մեքենայություններից միայն ՔՐԻՍՏՈՍ Է ի զորու մեզ փրկել, լազատագրել: Եվ հիշենք, որ այսօրվա քարտային համակարգը անհեթեթ Սատանայի ծրագրով նախատեսված է վերածվելու մարդկանց ստրկացնող չիպային համակարգի:

Պահքով ու աղոթքով առավել մոտենանք Քրիստոսին և Նրա փրկարար Հովանու տակ մտնենք: Նրա արյան միջնորդությամբ խնդրելով Հայր Աստծուն.

«Եվ մեզ փորձության մի՛ տանիր, այլ փրկիր մեզ չարից, քանի որ Քոնն են Թագավորությունը և Զորությունը և փառքերը. հավիտենական: Ամե՜ն»:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5310

Մեկնաբանություններ